Պուտինը Լավրովին պարգևատրել է «Հայրենիքի վաստակի համար» շքանշանով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է «Հայրենիքի հանդեպ վաստակի» շքանշանով՝ երկրի արտաքին քաղաքական ոլորտում իր մատուցած մեծ ծառայությունների և բազմամյա դիվանագիտական գործունեության համար: Այդ մասին հայտնել է «Дождь» հեռուստաալիքը:
Լավրովը 2014 թվականի սեպտեմբերին արժանացել էր նաև սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու պարգևին: Նա Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի պաշտնոը զբաղեցնում է 2004 թվականից: Մինչ այդ 1994 թվականից եղել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը: