211652_close_icon
views-count3484 դիտում article-date 19:21 29-03-2026

Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են․ Հակոբյան

Պատմաբան Միհրան Հակոբյանը գրում է. «Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են…

Նիկոլին ժողովրդական-քաղաքական գործիքակազմով ասպարեզից հանելու ՄԻԱԿ խոչընդոտը մնացել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքկան ասպարեզում գոյությունը: ՄԻԱԿ-ը, ով իր գոյությամբ այսօր ուժ է տալիս փալասին, Քոչարյանն է, ուրիշ ոչ մեկը:

Հասկանու՞մ են սա Քոչարյանն ու Մոսկվայում վեր ընկած նրա շտաբի պետ Վիկտորը, միանշանակ այո՝ հասկանում են: Անհնար է, որ ձեռքի տակ սոցիոլոգիական հետազոտություններ չունենան, ուղղակի անհնար է:

Ինչու՞ է այսպես վարվում Քոչարյանը, որովհետև հույս ունի, որ ռուսներն իրեն կրկին ընդդիմության առաջնորդ կկարգեն (ինչպես 2021-ին): Չի ստացվելու, որովհետև մի կողմից «Պուտինի ընկեր» միֆն է վաղուց պայթել, մյուս կողմից՝ իմպերիան «չախած քարտի վրա ստավկա չի անում»:

Կրկնում եմ՝ Քոչարյանը սպառնում է դառնալ Երրորդ Հանրապետության պատմության ԱՄԵՆԱՇԱՏ ձայներ փոշիացնողը, այն էլ՝ Նիկոլի օգտին…»։

Նմանատիպ նյութեր