211652_close_icon
views-count6264 դիտում article-date 16:31 25-08-2016

ՀՀ ԱԳՆ. հայտնի է Վորոնեժում ավտովթարից զոհված և տուժած հայերի ինքնությունը

ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել ՌԴ Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների և տուժածների տվյալների մասին. «Ըստ ճշտված տեղեկությունների՝ ս.թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 06.21-ին, ՌԴ Մ-4 ԴՈՆ Մոսկվա-Նովորոսիյսկ մայրուղու 602 կմ-ին՝ Վորոնեժի մարզի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, AA34KZ986 պետհամարանիշով «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մանուկ Պետրոսի Պետրոսյան, ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ Մ. Պետրոսյանը և ուղևոր Գագիկ Ժիրայրի Հակոբյանը (ծնվ. 1981թ.) մահացել են: Իսկ ուղևորներ Ա.Վ. Էդոյանը (ծնվ. 1981թ.) և Ռոման Ժիրայրի Հակոբյանը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են Վորոնեժի մարզի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տուժած ՀՀ քաղաքացիներին սպասարկող բուժանձնակազմի հետ, և նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված քաղաքացիների հարազատներին և բարեկամներին»:

Նմանատիպ նյութեր