8857 դիտում
23:51 24-08-2016
Իտալիայում ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների զոհված կամ տուժած լինելու վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա. ՀՀ ԱԻՆ
Պարբերաբար կապ է հաստատվում Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա.Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց, որ ժամը 23.00-ի դրությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 120-ի, առավել վնասվել են Ամիկոլի և Ամիդրիչե բնակավայրերը: Հյուպատոսարանը անընդհատ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:
Ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների զոհված կամ տուժած լինելու վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա:
***
Oգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1708 դիտում
14:40 25-08-2016
ՀՀ ԱԳՆ. Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ երկրաշարժից տուժած ՀՀ քաղաքացիների համար
11427 դիտում
20:40 26-01-2020
Նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա․ ԱԳՆ
Այս բաժնից
442 դիտում
18:44 30-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
355 դիտում
18:20 30-04-2024
ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր