Իրաքում մահապարտների իրականացրած պայթյունները 18 զինվորի կյանք են խլել
Իրաքում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, ինչի հետևանքով զոհեր կան, հաղորսում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին։
Ըստ տեղեկությունների՝ Անբար նահանգի Ռամադի քաղաքում 2 մահապարտ ահաբեկիչներ գործի են դրել իրենց ամրացված պայթուցիկ սարքերը, ինչի հետևանքով Իրաքի ՆԳ նախարարության 18 ծառայողներ են զոհվել։
Օրեր առաջ այդ երկրում կրկին մահապարտների կողմից ականանետային կրակոցներ էին արձակվել տեղահանվածների ընդունման կենտրոնի ուղղությամբ, ինչը խլել էր 12 մարդու կյանք։ Վիրավորվել էր 35 հոգի։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն»-ը։