Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 25-ին
1530 թ. – ծնվել է Իվան IV Ահեղը, Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար (մահ. 1584 թ.)։
1900 թ. – մահացել է Ֆրիդրիխ Նիցշեն, գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր (ծն. 1844 թ.)։
1902 թ. – ծնվել է Մուրադ Կոստանյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան («01-99», «Հարսնացու հյուսիսից», «Երջանկության մեխանիկա», մահ. 1992 թ.)։
1908 թ. – մահացել է Անրի Բեքերելը, ֆրանսիացի ֆիզիկոս, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը (ծն. 1852 թ.)։
1928 թ. – անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ կրեց համարներով համազգեստներ։
1966 թ. – ծնվել է Դերեկ Շերինյանը, ամերիկահայ երաժիշտ։
1991 թ. – Բելառուսը անկախացավ ԽՍՀՄ-ից։
2003 թ. – հայտնաբերվեց Ուրանի արբանյակ Կուպիդոնը։
2006 թ. – մահացել է Սիլվա Կապուտիկյանը, հայ գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ, (ծն. 1919 թ.)։