Ռուսական «Ռոստովը» սենսացիոն կերպով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովը» խոշոր անակնկալի հեղինակ դարձավ:
Ռուսական թիմը պատասխան խաղում` սեփական հարկի տակ գերազանց ֆուտբոլ ցուցադրելով, 4:1 հաշվով ջախջախեց հոլանդական «Այաքսին»: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի` 1:1, ինչը նշանակում է, որ «Ռոստովը» իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:
[b]Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, պատասխան խաղ
[/b]
«Ռոստով»-«Այաքս»` 4:1
Ազմուն, 34, Երոխին, 52, Նոբոա, 60, Պոլոզ, 66 – Կլասեն, 84 (11մ)