ՀՀ ԱԳՆ. Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ երկրաշարժից տուժած ՀՀ քաղաքացիների համար
Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ [b]+390687788654[/b]: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ ուժգին՝ 6.1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին)։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ մայրաքաղաք Հռոմից 110 կմ դեպի հյուսիս-արևելք։ Հզոր որկրաշարժին հաջորդել էին հետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:
Զոհերի թիվն այս պահին հասել է 247-ի, տուժածներինը՝ 368-ի: