Հայտնաբերվել են օձեր
Օգոստոսի 24-ին, ժամը 17.42-ին ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի 5-րդ փողոց թիվ 1 շենք բնակարաններից մեկի խոհանոցում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են մողեսակեր տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի դարպասների մոտ նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել են անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ փակուղու տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր ժամանած փրկարարները տան բակից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: