Ավտովթար՝ անուշադրության պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի ավտոճանապարհին՝ կամրջի վրա, անուշադիր վարորդը մեքենայով բախվել էր դիմացից ընթացող ամենագնացին:
Վարորդը մեքենաների միջև փոքր տարածության պատճառով չէր հասցրել արգելակել, ինչի հետևանքով բախվել էր ամենագնացին և վնասել վերջինիս բամպերը, իսկ անուշադիր վարորդի մեքենայի դիմապակին ամբողջովին կոտրվել էր, վնասվել էր նաև թափքը:
Ներկայացնում ենք ականատեսի արձանագրած տեսանյութը: