211652_close_icon
views-count666 դիտում article-date 17:58 24-08-2016

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Օգոստոսի 24-ին, ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին` Արփա գետի մոտ, ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերվել «KIA Sportage» մակնիշի 98D45310 պետհամարանիշի ( վարորդ՝ Ս. Խ. ԻԻՀ քաղաքացի) ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր