Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 24-ին
79 թ. – ժայթքեց Վեզուվ հրաբուխը, ինչի արդյունքում կործանվեց Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիի քաղաքները։
1902 թ. – ծնվել է Ֆերնան Բրոդելը, ֆրանսիացի նշանավոր պատմաբան (մահ. 1985 թ.)։
1926 թ. – հիմնադրվեց Բարսելոնա ԲԱ իսպանական բասկետբոլային ակումբը։
1947 թ. – ծնվել է Պաուլո Կոելիոն, բրազիլացի հայտնի գրող, արձակագիր, բանաստեղծ։
1948 թ. – ծնվել է Ժան Միշել Ժառը, ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից։
1990 թ. – մահացել է Սերգեյ Դովլաթովը, հայ-հրեական ծագումով ռուս գրող (ծն. 1941 թ.)։
1991 թ. – Ուկրաինան անկախացավ ԽՍՀՄ-ից։
1991 թ. – ընդունվեց Հայաստանի դրոշը։
1993 թ. – սկսվեց Մայքլ Ջեքսոնի Dangerous համաշխարհային շրջագայության 2-րդ մասը։
1995 թ. – թողարկվեց Windows 95 օպերացիոն համակարգը։