Վրաստանում գազամուղի պայթեցման փորձի գործով մեղադրյալներից մեկը խոստովանական ցուցմունք է տվել
Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/22/93464/]գործով [/url]մեղադրվողներից մեկի՝ Բեկի Բեկաուրիի փաստաբան Մայա Չրելաշվիլին պատմել է, որ իր պաշտպանյալի լուսանկարներից մեկում տեսել է ԻՊ-ի դրոշը։ Լուսանկարը կցվել է գործին, հաղոդում է Georgia Online-ը։
«Գործին կցվել է Facebook սոցիալական ցանցից վերցված լուսանկար, որում Բեկաուրին և այլոք կանգնած են տարբեր դրշոների, այդ թվում՝ ԻՊ-ի դրոշի դիմացի ֆոնին»,-ասել է փաստաբանը։
Այս պահին Բեկաուրին միակն է այն 5 ձերբակալվածներից, ով գտնվում է հիվանդանոցում և խոստովանական ցուցմունք է տվել։