2690 դիտում
16:32 17-09-2016
ՀՔԾ. Ամբաստանյալն ահազանգում է. իրավապահները խոշտանգել են իրեն և կորզել իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Նարեկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. հոկտեմբերին` հորեղբոր մահվան հաջորդ օրը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժանմունք, որտեղ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ և հարկադրել են խոստովանել, թե, իբր, ինքն է ծեծի ենթարկել ծանր մարմնական վնասվածքներից մահացած հորեղբորը:
Այնուհետև ոստիկանները իրեն ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնի քննիչին, ով, խոստանալով, որ խոստովանական ցուցմունք գրելու դեպքում ազատ կարձակվի, իրենից կորզել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք՝ հորեղբորը ծեծի ենթարկելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3480 դիտում
20:08 10-10-2017
Ըստ հաղորդումների՝ պաշտոնատար անձինք հարկադրել են իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ տալ
1505 դիտում
11:52 26-02-2015
Գողության մեջ մեղադրվողը ճնշումների տակ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել
Այս բաժնից
466 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
601 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1063 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը