211652_close_icon
views-count7170 դիտում article-date 08:52 24-08-2016

Աբրահամ Մանուկյանի որդին պաշտոն է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, օրերս նշանակվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի պետական տեսչության» պետ։ Նախկինում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը։ «Ժողովուրդ»-ը Աբրահամ Մանուկյանից փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել, որ ընդդիմադիր հոր որդին նման պաշտոնի է նշանակվել։ «Ինքը տարիներ շարունակ բավական երկար աշխատանքային ստաժ ունի, տարբեր պետական գերատեսչություններում ղեկավար է աշխատել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ էլ այդպես սարսափելի ոգևորված ենք»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Մանուկյանը։ Այս նշանակման մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն է, որ Ա. Մանուկյանը համարվում է իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկը, որը, ըստ ԲՀԿ վերնախավի, երկար ժամանակ է՝ «կուսակցության փողերը վերցրել է ու հեռացել»։ Ստացվում է՝ այդ փաստն ամենևին էլ չի խանգարում որդու առաջխաղացմանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր