Մոսկվայի մարզում անվադողերի պահեստ է հրդեհվել
Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում անվադողերի պահեստ է հրդեհվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հրդեհի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը: Այրվել է 900քմ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Նշենք, որ սա 2-րդ հրդեհն է օրվա ընթացքում: Առավոտյան խոշոր հրդեհ էր բռնկվել Մոսկվայի մարզի Շիշկին Լես գյուղում՝ ներկերի պահեստում, ինչի հետևանքով հրդեհվել է 1 000քմ տարածք և տուժել է 2 հոգի:
Հրդեհի տարածումը կանխվել է ուղղաթիռների օգնությամբ: