211652_close_icon
views-count1022 դիտում article-date 18:05 23-08-2016

Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացուն և շտապօգնության մեքենայով տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Օգոստոսի 23-ին, ժամը 08.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 85 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակից դուրս են բերել 1966 թ. ծնված Գ. Ս.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Նմանատիպ նյութեր