211652_close_icon
views-count2784 դիտում article-date 11:43 23-08-2016

Ղրիմի իշխանությունները դատական հակահայց կներկայացնեն Ուկրաինայի դեմ

Ղրիմի փոխվարչապետ Ռուսլան Բալբեկը հայտարարել է, որ թերակղզու իշխանություններն այժմ իրենց իրավունք են վերապահում Կիևի դեմ հակահայց ներկայացնելու՝ նրա համար, որ ուկրաինական իշխանությունները շուրջ 20 տարի թալանով են զբաղվել թերակղզում, հաղորդում է Ria Novosti-ն։ «Ղրիմն իրավունք ունի հակահայց ներկայացնելու և Կիևից պահանջելու թալանի դիմաց փոխհատուցում, երբ կիևյան «տնօրինության» ներքո ղրիմյան հողերի, անշարժ գույքի շուկայացում է իրականացվել՝ այդ ընթացքում ենթակառուցվածքների ու տնտեսության զարգացման համար ոչինչ չներդնելով»,-ասել է Բալբեկը։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ առաջիկայում Կիևը կդիմի միջազգային ատյաններին՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին՝ ՄԱԿ-ի՝ Ծովային իրավունքի հարցով։

Նմանատիպ նյութեր