211652_close_icon
views-count679 դիտում article-date 17:00 22-08-2016

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

Օգոստոսի 22-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (ներսում քնած է). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 22-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 22-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 22-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր