211652_close_icon

Անկախության 25-ամյակին նվիրված ծրագրերի անցկացման դրամաշնորհային մրցույթին դիմել է 114 ՀԿ

views-count1345 դիտում article-date 16:51 22-08-2016
Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովի անդամները բացել են հասարակական կազմակերպությունների կողմից մրցույթին ներկայացված հայտերը։ Դրամաշնորհային մրցույթին դիմել է 14 ՀԿ։ Մրցույթը հայտարարվել է «Անկախության 25-ամյակ» անվանակարգում: Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի դիմում-հայտերը, փաստաթղթերը և կորոշի հաղթողներին։

Նմանատիպ նյութեր