Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 22-ին
1794 թ. – հիմնադրվեց Օդեսա քաղաքը։
1862 թ. – ծնվել է Կլոդ Դեբյուսին, ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ (մահ. 1918 թ.)
:
1864 թ. – ստորագրվեց առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։
1892 թ. – մահացել է Ռափայել Պատկանյանը, հայ նշանավոր գրող և մտավորական (ծն. 1830 թ.):
1894 թ. – ծնվել է Հովհաննես Իսակովը, հայ ԽՍՀՄ ծովակալ (մահ. 1967 թ.):
1920 թ. – ծնվել է Ռեյ Բրեդբերին, ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող (մահ. 2012 թ.):
1991 թ. – Ռուսաստանը ընդունեց իր պետական դրոշը:
1993 թ. – Արցախյան ազատամարտի հայկական զինված ուժերի կազմում կռվող Օսական ջոկատը գրավեց Ֆիզուլի քաղաքը։
2002 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեցին մի շարք Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ:
2006 թ. – Անապայից Սանկտ Պետերբուրգ թռչող Պուլկովյան ավիաուղիների Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց Դոնեցկ քաղաքի մոտ, ինչի արդյունքում մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 160 մարդիկ։