ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Hello»․ Adele․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադելը հիմնականում հայտնի է դարձել փոփ-ջազ/սոուլ ժանրերում, 2007 թվականին համարվելով որպես «Նոր Էմի Ուայնհաուզ»: Սակայն արդեն մեկ տարի անց նա հանդես եկավ լիովին այլ կատարողական բնույթով։
Նրա դեբյուտային ալբոմը, որը կոչվում էր 19, թողարկվելով 2008 թվականի հունվարի 28-ին, արդեն մեկ շաբաթ անց գլխավորեց Բրիտանական Ալբոմների չարթում՝ ստանալով պլատինե ալբոմ կարգավիճակ։
Ադելը արժանացել է Գրեմմի-ի 10 մրցանակների՝ տարբեր անվանակարգերում։
2011 թ.-ի նոյեմբերի սկզբին չեղյալ հայտարարվեցին Ադելի բոլոր համերգները՝ կապված ձայնալարերի վիրահատության հետ։ Ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։ Նույն թվականի դեկտեմբերին Ադելը հայտարարեց, որ պատրաստվում է որոշ ժամանակով դադարեցնել երաժշտական կարիերան։
2012 թ.-ի Գրեմմիի մրցանակաբաշխությունը Ադելը հաղթեց միանգամից 6 անվանակարգերում։
2013 թ.-ին ստանում է Օսկար 007: Կոորդինատները «Սքայֆոլ» ֆիլմի երաժշտության համար՝ որպես լավագույն սաունդթրեք։