Հյուսիսային Կորեան փակում է իր վերջին դեսպանատունը ԱՊՀ տարածքում
Հյուսիսային Կորեան փակում է Ուզբեկստանում իր դեսպանատունը, հաղորդում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Տաշքենդում իր դիվանագիտական աղբյուրին։
Ըստ տեղեկությունների՝ պատճառը ԱՊՀ-ում իր դեսպանատների վերակազմավորումն է։ Դեսպանատան փակման որոշումը կայացվել է հուլիսին։
Այս պահին միայն Ռուսաստանում է գործում Հյուսիսային Կորեայի դեսպանատուն, նաև նրա գլխավոր հյուպատոսությունը՝ Սանկտ Պետերբուրգում և ևս մեկ հյուպատոսություն՝ Խաբարովսկում։