211652_close_icon
views-count3815 դիտում article-date 13:58 20-12-2016

ԱՄՆ-ն 1 օրով փակում է իր դեսպանատունը Անկարայում

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը, Ստամբուլում և Ադանայում ԱՄՆ-ն հյուպատոսական ներկայացուցչությունները 1 օրով կփակվեն տեղի ունեցած զինված հարձակման պատճառով։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալությունը, սակայն, չի նշել, թե որքան ժամանակով են փակ մնալու հaստատությունները։ Հիշեցնենք, որ նախօրեին մի տղամարդ փորձել էր ներթափանցել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել էին նրա մուտքը, ինչից հետո վերջինս կրակոցներ էր արձակել օդ։ Հիշեցնենք նաև, որ նախօրեին Անկարայում սպանվել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը։ Վերջինիս վրա արվեստի կենտրոնում ցուցահանդեսի ժամանակ թիկունքից կրակել էր Անկարայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի նախկին աշխատակից։

Նմանատիպ նյութեր