211652_close_icon
views-count2172 դիտում article-date 20:21 20-08-2016

«Երևանյան ամառ 2016»-ի գլխավոր միջոցառումը` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի անվան պուրակում անցկացվել է «Ողջույն Քանաքեռ-Զեյթունից» խորագրով միջոցառումը: Համերգային ծրագիրը բաղկացած էր թե փոքրերի և թե մեծերի համար նախատեսված հատվածներից: Միջոցառմանը մասնակցել են վարչական շրջանի մշակութային կրթօջախների, մասնավորապես, Ղազարոս Սարյանի անվան արվեստի և Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցների սաներն ու ուսուցիչները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է կերպարվեստի բաց դաս և աշխատանքների ցուցադրություն: Համերգն ուղեկցվել է մանկական զվարճալի ծրագրով: Նշենք, որ «Երևանյան ամառ 2016»-ի ընթացքում ամբողջ ամռանը տարբեր միջոցառումներ են անցկացվել Երևանի բոլոր վարչական շրջաններում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր