211652_close_icon
views-count4097 դիտում article-date 14:31 20-08-2016

Արցախի նախագահը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Վեհափառ Տեր, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս բոլոր տարիների ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Այսօր էլ շարունակում եք Ձեր անգնահատելի նպաստը բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, միջեկեղեցական փոխգործակցության խորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման հայրենանվեր գործին: Վստահ եմ` ամենազոր Աստծո կամոք այսուհետ էլ կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության եւ համազգային նպատակների իրականացման: Վեհափառ Տեր, Մեկ անգամ եւս ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս եւ բարեմաղթանքներս` Ձեր հիշարժան հոբելյանի առթիվ: Արեւշատություն, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ»:

Նմանատիպ նյութեր