2576 դիտում
10:11 02-11-2019
Բակո Սահակյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին՝ գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նաժագահի աշխատակազմը:
Ուղերձում ասված է.
«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ:
Դուք իրականացնում եք ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն՝ ուղղված հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու, մայր Եկեղեցին ավելի բարգավաճ ու զորավոր դարձնելու, քրիստոնեական հավատքն ամրապնդելու վեհ նպատակների իրականացմանը։
Այս բոլոր տարիների ընթացքում միշտ զգացվել է Ձեր հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքը Արցախի նկատմամբ, Ձեր աջակցությունն ու զորակցությունը նրա խնդիրների լուծման գործին, ինչի համար շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արեւշատություն։ Թող Աստված պահապան լինի Ձեզ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ի բարօրություն ու բարգավաճում մեր Հայրենիքի»:
Նմանատիպ նյութեր
1965 դիտում
16:08 13-04-2016
Բակո Սահակյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
1788 դիտում
13:41 21-08-2022
Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան տարեդարձի առթիվ
Այս բաժնից
439 դիտում
10:10 13-05-2024
Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողն ուշաթափվել է
316 դիտում
10:07 13-05-2024
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ
505 դիտում
09:51 13-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում