211652_close_icon
views-count38376 դիտում article-date 10:51 09-09-2016

Օրինախախտ վարորդի Bentley-ն տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա», «տարոսը»՝ մյուս օրինախախտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Bentley մակնիշի 65 LQ 005 համարանիշի ավտոմեքենան։ Վարորդը կատարած խախտումների համար ենթարկվելու է վարչական պատասխանատվության։ ՃՈ ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ հորդորում են վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում բոլորը ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից և նրանց վարած «երկաթյա նժույգների» մակնիշից, իսկ անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները «հյուրընկալվելու են» ՃՈ պահպանվող հատուկ տարածքներում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՃՈ պետի կարգադրությամբ Երևանում աշխատանքների հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի վրա։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր