Պավել Մանուկյանը վիրահատվել է
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին հայտնել է նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը տեղի է ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում։
Պաշտպանը դեռ չի տեսակցել նրա հետ, առողջական վիճակի մասին մանրամասներ չունի։
Հիշեցնենք, որ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը երեկ տեսակցել էր «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող իր պաշտպանյալներ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել և Արամ Մանուկյաններին, Արմեն Լամբարյանին։
Ինեսսա Պետրոսյանը նաև տեղեկացրել էր, որ վաղը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նախատեսվում է Պավել Մանուկյանի վիրահատությունը։ «Ես դեմ եմ», - ասել էր փաստաբանը՝ պնդելով, որ դատապարտյլաների հիվանդանոցում հնարավոր չէ հրազենային ծանր վիրավորում ստացած անձանց հետագա բուժում կազմակերպել։