211652_close_icon

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

views-count12177 դիտում article-date 16:43 19-08-2016
Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Երևան քաղաքի որոշ խաչմերուկներում, տեսանկարահանող սարքերի ավելացմամբ պայմանավորված, ընդլայնվել է դրանց աշխատանքային տիրույթը, ինչի արդյունքում, մասնավորապես, տեսանկարահանման միջոցով արձանագրվում են Երևան քաղաքի Բաղրամյան-Օրբելի և Տիգրան Մեծ-Սարի-թաղ 12-րդ փողոցների (Սարալանջի փողոցի ուղղությամբ) խաչմերուկների հատվածում թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր