211652_close_icon
views-count2094 դիտում article-date 15:31 19-08-2016

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը. լուսանկարներ

Օգոստոսի 18-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվեցին 2016 թ. ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ ծրագրերով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքը, արձանագրված դրական արդյունքներն ու ներկայացվեցին նոր առաջարկներ՝ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ: Վարդան Եղիազարյանը հակիրճ ներկայացրեց նաև Երևանում հուլիսին տեղի ունեցած դեպքերը: Դեսպան Արգո Ավակովը նշեց, որ հետևել է ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններին և բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը, ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողություններն իրականացվել են օրենքի շրջանակներում: Դեսպանը նաև իր զորակցությունը հայտնեց զոհված ոստիկանների ընտանիքներին: Կարևորելով ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ Արգո Ավակովը համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը ոստիկանությանը, իսկ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր