211652_close_icon
views-count1576 դիտում article-date 13:47 19-08-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 18-ից 19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը: Բացահայտվել է գողության՝ 10, խարդախության՝ 4, յուրացման 2 և հարկերից խուսափելու 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր