«Ջենոան» ձեռք բերեց Դիեգո Սիմեոնեի զավակին
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին` հարձակվող Ջովանի Սիմեոնեին, կարիերան կշարունակի «Ջենոայում»:
Իտալական ակումբը հայտարարել է «Ռիվեր Փլեյթից» արգենտինացուն ձեռք բերելու մասին:
21-ամյա հարձակվողը «Ջենոայի» հետ կկնքի 5-ամյա պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 3 մլն եվրո:
Արգենտինայի նախորդ առաջնության 34 խաղում Սիմեոնե-կրտսերը դարձել է 12 գոլի հեղինակ: