211652_close_icon
views-count1895 դիտում article-date 11:43 19-08-2016

Պավել Մանուկյանի խափանման միջոցը չփոխվեց՝ նա կմնա կալանքի տակ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքն այսօր մերժվեց, Պավել Մանուկյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանում քիչ առաջ ավարտվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի գործով դատական նիստը: Խափանման միջոցի՝ կալանքի անփոփոխ մնալու մասին դատարանի վճռին մասին լրագրողներին հայտնեց Պավել Մանուկյանի պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը: Այդ պահին նրան դեռևս տրամադրված չէր դատարանի վճիռը, սակայն պաշտպանը ենթադրում է, որ հիմնավորումը կլինի այնպիսին, ինչպիսին մյուսների դեպքում էր: Որ, մոտավորապես, իր պաշտպանյալը, ազատության մեջ մնալով, կարող է խուսափել, թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը: Հիշեցնենք, որ այսօր «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նախատեսվում է Պ. Մանուկյանի վիրահատությունը: Պաշտպանների խմբից Ինեսսա Պետրոսյանը ավելի վաղ հայտնել էր, որ Պ. Մանուկյանի որդու՝ Արամի առողջական առումով մյուսների համեմատ բավարար է. նա արդեն քայլելու փորձեր է անում: Նույն դատարանում այսօր ևս մեկ անգամ, մինչև օգոստոսի 24-ը հետաձգեց Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի դեմ բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ երեկ Ա. Ղուկասյանը ցանկություն էր հայտնել ներկա լինել իր դատական նիստին, և նրա փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ ապահովելու իրենց պաշտպանյալի ներկայությունը դատական նիստին: Այսօր դատարանը բավարարեց միջնորդությունը, սակայն դատական նիստը տեղափոխեց օգոստոսի 24:

Նմանատիպ նյութեր