2811 դիտում
19:44 14-04-2017
Պյոտր Սվիտալսկին այցելել է ՀՔԾ, հետաքրքրվել ընտրախախտումների դեպքերով քրեական գործերի ընթացքից
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ընտրախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, այդ թվում` հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր: Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին հետաքրքրվել է 2017թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների և դրանց առնչվող նյութերի ու քրեական գործերի նախաքննության ընթացքից:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը դեսպանին տեղեկացրել է, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում ընտրախախտումների վերաբերյալ ներկայում քննվող քրեական գործերն ու նախապատրաստվող նյութերը վերաբերում են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների և դիտորդների աշխատանքները խոչընդոտելու դեպքերին:
Նմանատիպ նյութեր
3610 դիտում
20:22 17-09-2018
Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այցելել է Մեծամոր հնավայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4402 դիտում
09:33 20-01-2017
ՀՔԾ-ն ժամանակավորապես դադարեցրել է Սարի թաղի դեպքերով քրեական գործերի նախաքննությունը. «Ժողովուրդ»
1051 դիտում
19:50 08-02-2016
Ընտրախախտումների դեպքերով հարուցվել է 68 քրեական գործ
Այս բաժնից
553 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
994 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը