Մաքսային բրոքերի ծառայությունից տնտեսվարողները կկարողանան հրաժարվել. Արծվիկ Մինասյան
Կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ներմուծման և արտահանման դեպքում տնտեսվարողներն ու ՀՀ պարզ քաղաքացիները կկարողանան հրաժարվել բրոքերի ծառայությունից:
Այն այսուհետ պարտադիր չի լինի:
Անձինք կկարողանան ինքնահայտարարգրման միջոցով առանց միջնորդի ներմուծում ու արտահանում իրականացնել՝ համապատասխան էլեկտրոնային համակարգ մուտք գործելով:
«Մշտապես բարձրաձայնել են հարցը, որ իրենք փոքրարժեք ապրանքներ ներմուծելիս և արտահանելիս ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք, որպես կանոն, մի քանի անգամ բարձր են, քան արտահանվող կամ ներմուծվող գույքի արժեքը: Եթե կատալոգ են ներմուծում, որի արժեքը հինգ հազար դրամ է, ապա պետք է կատարեն մոտ վեց հազար դրամ վճարում»,- մանրամասնեց նախարարը:
Սա, ըստ նրա, թե̕ քաղաքացիների, թե̕ տնտեսվարողների համար զգալի թեթևացում է նախատեսում:
Նախարարը հույս հայտնեց, որ ԱԺ աշնանային նստաշրջանում օրենքը կընդունվի և ուժի մեկ կմտնի ընդունումից 10-րդ օրը հետո: