2049 դիտում
13:16 30-12-2020
Մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները տնտեսվարողները կարող են կատարել բանկային քարտի միջոցով․ գործարկվել է փորձնական ծրագիր․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող ծառայությունները: Կոմիտեն մաքսային մարմնի միասնական տեղեկատվական համակարգի «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգում փորձնական գործարկել է մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակ: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները, բանկ հաճախելու փոխարեն, նոր համակարգի շնորհիվ այժմ իրենց գրասենյակներից կարող են առցանց հարթակում ֆինանսական պարտավորությունները կատարել բանկային քարտով վճարման միջոցով:
Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով անմիջապես մուտք են գործում «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ» և հաշված րոպեների ընթացքում կատարում անհրաժեշտ վճարումները:
Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից գործողությունները շարունակելու հիմք է հանդիսանում: Բանկային քարտով պարզ և արագ մաքսային վճարումներից բացի տնտեսվարողը նաև տեղեկատվություն է ստանում գանձապետական համապատասխան հաշվեհամարին գումարի մուտքագրման վերաբերյալ, որն էլ իր հերթին կրճատում է ապրանքների բացթողման վրա ծախսվող ժամանակը:
Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարևոր է համավարակի տարածման պայմաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու առումով: Փորձնական ծրագրի հաջող ավարտից հետո նոր համակարգը կգործարկվի ամբողջությամբ:
Նմանատիպ նյութեր
8562 դիտում
12:06 30-12-2019
Մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի դրույքաչափերը. ՊԵԿ
2049 դիտում
20:00 31-01-2019
Հաշվարկվել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելի քան 1 մլրդ 432 մլն դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
Այս բաժնից
1381 դիտում
10:15 05-01-2025
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է՝ ինչում է մեղադրվում ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը
925 դիտում
09:57 05-01-2025
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
1234 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները