4011 դիտում
10:10 18-08-2016
200 մարդ ապօրինի մեղադրվել ու արդարացվել է, ո՞վ է պատասխան տալու. ՀՔԾ նախկին պետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, թե ինչպես է ստացվում, որ իրավապահների հաղորդագրություններում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ահաբեկիչ են որակում, բայց ահաբեկչություն իրականացնելու մեղադրանք նրանց չառաջադրվեց։ Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց, որ նախ չի հետևում իրադարձությունների զարգացմանը. «Չգիտեմ, չեմ կարող ասել, ուղղակի կարող եմ միայն ժպտալ»։
ՀՔԾ նախկին պետը, սակայն, մասնագիտական մեկ այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրեց՝ մարդկանց տարիներով անհիմն մեղադրելու և կալանքի տակ պահելու երևույթի։ «Չի կարող միայն մեկ, երկու տարվա ընթացքում 200-ից ավելի արդարացման դատավճիռներ լինել, ես դա չեմ հասկանում։ Այսինքն՝ 200 մարդ ապօրինի մեղադրվել ու արդարացվել է, ո՞վ է պատասխան տալու, ովքեր են հաստատել մեղադրական եզրակացությունը, ովքեր են նախաքննությունը իրականացրել, ոնց է եղել, մարդուն բերում, ապօրինի դատի են տալիս»,– ասաց Միրզոյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3082 դիտում
09:38 08-08-2018
Մարտի 1-ի գործով կարող են մեղադրվել նաև նախկին գլխավոր դատախազը և քննչական խմբի նախկին ղեկավարը․ «Ժողովուրդ»
44449 դիտում
21:12 02-08-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ՀՔԾ պետի նախկին տեղակալին նշանակեց Ոստիկանության կրթահամալիրի պետ
1760 դիտում
13:56 17-08-2015
ԱԱԾ աշխատակիցը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ. ՀՔԾ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»