2800 դիտում
09:19 18-08-2016
Իշխանություններն առաջարկել են առաջիկա ընտրություններում հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների համաձայն, իշխանությունները միջազգային հանրությանն ու ընդդիմությանը առաջարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, ինչին նախկինում կտրականապես դեմ էին։
Ցուցակների հրապարակման պահանջը տարիներ շարունակ ընտրական օրենսդրության բարեփոխման ընդդիմության առանցքային պահանջն է։ Հիշեցնենք, հունիսին իշխանությունների ու խորհրդարանական ընդդիմության միջև ստորագրվեց համաձայնագիր, որի հիման վրա փոփոխվեց Ընտրական օրենսգիրքը։ Փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում էր, որ ԱԺ ընտրություններում հնարավոր կլինի քվեարկել միմիայն նույնականացման քարտերով, քարտ չստացած ընտրողները դուրս կմնան ընտրացուցակից։ Բացի այդ, տեղամասերում պետք է տեղադրվեին տեսախցիկներ, իսկ ընտրողները պետք է նույնականացվեին մատնահետքերով. ինչը կբացառեր այլ անձի փոխարեն քվեարկությունները։ Օրերս հայտարարվեց, որ լեհական ընկերությունը, որը ՀՀ-ում տպում է նույնականացման քարտերը, տեխնիկապես չի կարողանա ընտրություններից առաջ նույնականացման քարտեր տրամադրել բավարար քանակությամբ մարդկանց: Հիմա էլ որպես այլընտրանք առաջարկվում է ստորագրված ցուցակների հրապարակումը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
1665 դիտում
14:16 24-06-2022
ՔՊ-ն հրապարակել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորողների անունները
10749 դիտում
12:27 04-04-2017
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների ստորագրված ցուցակները
3604 դիտում
15:59 10-05-2017
Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Այս բաժնից
2290 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1804 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»