Բաքվում երիտասարդ ամուսինը սպանել է իր կնոջը և թաղել սեփական տան բակում
Բաքվի Խազարի թաղամասում Մարդաքյանի բնակիչ, 37-ամյա Ալթայ Հասանովը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ կինը անհետացել է, հաղորդում է report.az-ը։
Ոստիկանները որոնողական գործողությունների արդյունքում Հասանովի կնոջը՝ 34-ամյա Յասեմեն Նովրուզովային հայտնաբերել են մահացած և թաղված իրենց սեփական տան բակում։
Պարզվել է, որ ամուսինը կնոջը սպանել է, իսկ հետո որոշել թաղել հենց իր տան առաջ։