6136 դիտում
09:16 17-08-2016
Առաքել Մովսիսյանը «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում գյուղմթերքների շուկա է բացելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Երևան-Էջմիածին մայրուղու հարևանությամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, պատրաստվում է գյուղատնտեսական մթերքների շուկա բացել։ Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել Առաքել Մովսիսյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում չհերքեց այդ լուրերը։ «Ես չեմ կառուցում, բայց իմ գլխավորությամբ են կառուցում, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը առանց գումարի մտնի այդ շուկայի մեջ, ապահով պայմաններում վաճառի, վատ բան եմ անո՞ւմ։ Ես չկամ, բայց ասել եմ՝ եթե դնելու եք, ուրեմն ժողովրդին պետք է ձրի մտցնեք ներս։ Դրսից եկել են, ուղղակի ես առել եմ այդ հողերը, Մոսկվայից բարերար է, Ռուբեն Մանուկյանն է»,– պատմեց Առաքել Մովսիսյանը։ Մի խոսքով, մարդիկ գումար են ներդնում, բիզնես են հիմնում, որպեսզի եկամուտ ստանան, բայց ձեռքի հետ էլ հասցնում են բարերար դառնալ։ Հանուն ժողովրդի են որոշել գումար վաստակել, իրենց համար չեն անում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
26513 դիտում
09:48 11-10-2018
ՀՀ ներքին շուկայում կարագի 1 կգ-ի գինը 9.4 դոլար է՝ միջազգային շուկայի գնից 5 դոլարով ավելի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1459 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1840 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»