Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը` Օլիմպիական խաղերի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի հունահռոմեական մրցաշարի 98 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հռչակվեց օլիմպիական չեմպիոն:
Եզրափակիչում Արթուրի մրցակիցը կուբացի Դանիել Յասմանի Կաբրերան էր: Արթուրը փայլուն գոտեմարտ անցկացրեց և 3:0 հաշվով հաղթելով` պատմական հաղթանակ տարավ` բերելով այդքան սպասված ոսկե մեդալը:
Նշենք, որ վերջին անգամ նորանկախ Հայաստանը օլիմպիական չեմպիոն է ունեցել 1996թ. Ատլանտայի Խաղերում, երբ ոսկի նվաճեց ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը:
[color=#EF2929]
Ա. Ալեքսանյանը պարգեւատրության արարողությանը մասնակցեց Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի օրերին Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված եւ հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի մարզաշապիկ նկարով:[/color]