211652_close_icon
views-count3574 դիտում article-date 18:58 08-08-2016

Ռիո-2016. Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը դուրս չեկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի երրորդ օրը պայքարը սկսեցին հրաձիգները: Հայաստանի ներկայացուցիչ Հրաչիկ Բաբայանը, 10 մետր, օդամղիչ հրացան, 60 կրակոց վարժությունում հավաքելով 621,5 միավոր, զբաղեցրեց 24-րդ տեղը: Որակավորման փուլին մասնակցում էին 56 մարզիկներ: Այս ձևում գրանցվեց նաև նոր ռեկորդ: Իտալացի մարզիկը հավաքեց 630.2 միավոր և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակիչ փուլում մեդալների համար կպայքարեն 8 մարզիկներ:

Նմանատիպ նյութեր