211652_close_icon

Թե ինչ լեգենդներով են մերոնք հանձնվում եվրոպական երկրներում

views-count6278 դիտում article-date 13:43 15-08-2016
Եվրամիության երկրներից մեկում հանձնվող հայերի, ռուսների, չեչենների՝ հետխորհրդային տարածքի բնակիչների ու տեղական էմիգրացիոն ծառայությունների միջև կապող օղակ՝ թարգմանիչ աշխատող մեր հայրենակիցներից մեկը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում՝ անանուն մնալու պայմանով պատմեց, թե ինչ լեգենդներով են ՀՀ քաղաքացիները փորձում ԵՄ երկրներում քաղաքական ապաստան ստանալ: «Եթե առաջ գալիս էին՝ սկզբում որպես Արցախյան պատերազմից տուժածներ, հետո 2008-ից հետո՝ որպես մարտիմեկյան իրադարձությունների «զոհ», վերջին շրջանում սկսել են հանձնվել որպես ապրիլյան քառօրյայից տուժածներ, այն շրջանների բնակիչներ, որոնք գնդակոծվել, հրետակոծվել են ադրբեջանական ագրեսայի ժամանակ: Չեմ զարմանա, որ մեկ ամսից արդեն գան հանձնվեն որպես «Սասնա ծռեր»-ի «գաղափարական» հետևորդներ, կողմակիցներ»,-նշեց մեր զրուցակիցը: Նա նաև տեղեկացրեց, որ, քանի որ 2011-ից Հայաստանը ընդգրկվել է քաղաքականապես ապահով երկրների թվում, մեր շատ հայրենակիցներ, որոնք ունեն նաև ՌԴ քաղաքացիություն, գերադասում են հանձնվել որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Բանն այն է, որ օրինակ՝ Ֆրանսիայում քաղաքականապես ապահով երկրների քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացմ արվում է արագացված կարգով և 99-ի տոկոսով մերժումներ են լինում, իսկ քաղաքականապես անապահով երկրների պարագայում,որոնց թվում է նաև ՌԴ-ն, քաղաքաակն ապաստան տրամադրելու հարցով մերժումները քիչ են:

Նմանատիպ նյութեր