Թուրք-սիրիական սահմանին պայթյուն է որոտացել. կա 15 զոհ, 25 վիրավոր
Սիրիայի և Թուրքիայի սահմանին, Աթմե գյուղի մոտակայքում ավտոբուս է պայթել, հաղորդում է Reuters գործակալությունը։
Նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է 15 մարդ։ Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչն այն ժամանակ, եբ ավտոբուսն ուղևորվում էր դեպի Թուրքիայի տարածքը։
Ըստ տեղեկությունների՝ ուղևորների մեծ մասը եղել են Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների զինյալներ։ Տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել նաև 25 մարդ։