211652_close_icon
views-count17697 դիտում article-date 15:05 14-08-2016

Ինչո՞ւ էր մարդաշատ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` օգոստոսի 14-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղուցու 5 տաղավար տոներից մեկը` Աստվածածնի Վերափոխման տոնը, կատարվեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտվանից Աստծո տունը մարդաշատ էր. ահել ու ջահել, մեր ու մանուկ, այցելում էին եկեղեցի, որտեղ կատարվեց պատարագ, որը մատուցեց եղեկեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, այնուհետև կատարեց խաղողօրհնեք: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաեւ վերափոխման պատմությունը պահպանվել եւ մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանդության շնորհիվ: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 562+
562+

Նմանատիպ նյութեր