Ռիո-2016. Այսօր պայքարի մեջ են մտնում ըմբիշները. առաջինը Արսեն Ջուլֆալակյանն է
Ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը Հայաստանն ունի 4 մարզիկ:
Պայքարի մեջ են մտնում ըմբիշները: Տեղական ժամանակով` 10:00-ից սկսած Խաղերում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:
Բռցքամարտիկներ Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը կմրցեն համապատասխանաբար` 11:30-ին և 13:30-ին: Ավագյանի մրցակիցը իռլանդացի Մայքլ Կոնլանն է, իսկ Բաչկովինը` չինացի Հու Քիանխուն:
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի եզրափակչում կմեկնարկի 15:30-ից:
Երևանի և Բրազիլիայի ժամային տարբերությունը +7 ժամ է: