Խանութում վաճառվող թաներում կան կոնսերվանտներ. մասնագետները խորհուրդ են տալիս խմել տնական թան
Սպառողների ազգային ասոցիացիայի փորձագետ Միլետա Արիստակեսյանը դիմում է բնակչությանը` այս շոգ եղանակին խմել տանը պատրաստված թան, ոչ թե խանութից գնված շշալցված կամ փաթեթավորված:
«Եթե թանը պատրաստված-դրած է, պիտանելիության ժամկետի առումով կարող է թթվել, նա էդքան չի կարող պահպանվել, իսկ մնալու համար թանին տալիս են կոնսերվանտ` նատրիումի բենզոատ»,- ասաց սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի ներկայացուցիչը:
Նշանակում է՝ կոնսերվանտը կոնցերոգեն է:
Ուստի, մասնագետը խորհուրդ է տալիս տանը պատրաստել ավանդական թան։ Նա նաև խորհուրդ է տալիս ամեն ինչ պահել սառնարանում. «Չի կարելի այս շոգ պայմաններում սառնարանից չօգտվել»: