Հալեպում գնդակոծություններից 100 խաղաղ բնակիչ է զոհվել. նրանց մեծ մասը երեխաներ ու կանայք են
Սիրիայի Հալեպ քաղաքում վերջին 12 օրերի ընթացքում ինտենսիվ գնդակոծությունների հետևանքով 100 խաղաղ բնակիչ է զոհվել, հաղորդում է lenta.ru-ն։
Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են, հաշվվում է ավելի քան 700 վիրավոր։
Նշվում է նաև, որ առավելագույնս ավերվել է Հալեպի Ալ-Համադանիա շրջանը, որը գտնվում է հարավային մասում։ Նշված շրջանում ահաբեկիչները զավթել են ականանետային ուսումնարանի շենքի մի մասը։
Հալեպի համալսարանին կից հիվանդանոցի ներկայացուցիչի խոսքով՝ ահաբեկիչներն այժմ կիրառում են խաղաղ բնակիչների դեմ ամենաուժեղ զենքերը։