4190 դիտում
09:21 13-08-2016
2016թ. պետբյուջեն կթերակատրվի 2.4 տոկոսով կամ մոտ 27 մլրդ դրամով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2016թ. բյուջեով սահմանվել է, որ այս տարվա հարկային եկամուտներն ու տուրքերը միասին կազմելու են 1 տրիլիոն 129 մլրդ դրամ: Ինչպե՞ս հաշվարկել, թե որքանով կթերակատարվի այս տարվա ցուցանիշը: Դա այնքան էլ դժվար չէ: Այս տարվա ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը, ինչպես նշեցինք, պետք է կազմեն 1 տրիլիոն 129 մլրդ դրամ, ինչը 62 մլրդ դրամով ավելին է անցած տարվա փաստացի ցուցանիշից: Իսկ դա նշանակում է, որ տարվա համապատասխան ժամանակահատվածներում հավաքագրված հարկերն ու տուրքերը պետք է առնվազն 5,8 տոկոսով գերազանցեն անցած տարվա նույն ժամանակահատվածներում հավաքագրված ծավալներին: 2015թ. առաջին կիսամյակում հավաքագրվել էր 500 մլրդ դրամ հարկ և տուրք, իսկ 2016թ. նույն ժամանակահատվածում՝ 512 մլրդ դրամ: Աճը կազմում է 2.4 տոկոս:
Այսինքն, անցած տարվա համեմատ հարկերի և տուրքերի աճի տեմպը երկու անգամ ավելի քիչ է, քան պետք է լիներ բյուջեն կատարելու համար: Այսպիսով, եթե այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված միտումները տարածենք ամբողջ տարվա վրա, ապա 2016թ. պետբյուջեն կթերակատրվի 2.4 տոկոսով կամ մոտ 27 մլրդ դրամով: Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ սա թերևս լավագույն սցենարն է: Իրականում, թերակատարումը կլինի ավելի մեծ և կան նման կանխատեսման բոլոր հիմքերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
26322 դիտում
08:32 24-11-2017
Կարագը կրկին թանկացավ. այս անգամ 550 դրամով, կամ՝ 14 տոկոսով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»